Հայերեն

Գոհար Հարությունյանը` «Միսս Հայուհի 2018»–ի փոփոխությունների մասին

Life
 

 

 

Մայիսին Երևանում կանցկացնի «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ «Միսս Արմենիա» հհ նախագահ Գոհար Հարությունյանը  Tert.am Life–ի հետ զրույցում նոր բացահայտումներ է արել սպասվող մրցույթի, Նուռի պատրաստած նոր թագի և սպասվող փոփոխությունների  մասին։

 

Գոհարը նշեց, որ արդեն ընդունում են մասնակցության հայտեր Հայաստանից և Սփյուռքից։ Վերջին օրերին «Միսս Հայուհու» կազմակերպիչները քննարկում էին լողազգեստով ելույթը շոուում ներառել–չներառելու հարցը` հաշվի առնելով, որ 2013–ին «Միսս Աշխարհը» ևս հանեց լողազգեստներով ելույթը։ Մրցույթի տնօրենների խորհուրդը քննարկում էր աղջիկների` լողազգեստներով բաց ելույթի հարցը` նկատի ունենալով, որ հնարավոր է մասնակիցների թիվն անհամեմատ աճի, եթե լողազգեստով ելույթ չլինի։ Երկար քննարկումներից հետո, սակայն, տնօրենների խորհուրդը որոշել է չհանել այս համարը։

 

«Տնօրենների խորհրդի երկար քննարկումներից հետո որոշվեց, որ մեր մրցույթը համարձակ աղջիկների համար է։ Մենք փորձում ենք ընտրել ինքնավստահ, ինքնուրույն աղջիկների, քարոզել առողջ ապրելակերպ, ուժեղ, սպորտային մարմին։ Դա է պատճառը, որ որոշեցինք լողազգեստով ելույթը չփակել։ Մենք զարգացող երկիր ենք, իսկ լողազգեստով ելույթ չներառելը նորմալ է մուսուլմանական երկրներում։ «Միսս Աշխարհը» այդ հատվածը հանեց մուսուլմանական երկրներից մասնակիցներ ունենալու պատճառով։ Մենք որոշեցինք չկտրել շոուի ամենասպասված հատվածը»,– ասաց Գոհարը։

 

 

Դիտարկմանը, որ հիմա հասարակությունն ավելի բաց է դարձել, Գոհարը չհամաձայնեց։ Ըստ նրա` 1998 թվականին, երբ ինքն էր մասնակցում մրցույթի, աղջիկներն համար շատ ավելի նորմալ էր լողազգեստով  ելույթը, իսկ հիմա շատ են առնչվում այդ խնդրին, հատկապես, Սփյուռքի մասնակիցների դեպքում։

 

Գեղեցկուհին ասում է, որ այս տարի իրենք ավելի պատրաստված են, քանի որ փորձ ունեն։ «Չենք պատրաստվում կրկնել սխալները։ Սխալներ եղել են, չնայած բոլոր սխալները չէ, որ կապված են եղել կոնկրետ մեր կազմկոմիտեի հետ։ Այս տարի ավելի լավ մասնագետների կընդգրկենք թիմում։ Սցենարային առումով մենք ավելի շատ ներգրավված կլինենք։ Իհարկե, ամենակարևորն այն է, թե ինչպիսի աղջիկներ են կմասնակցեն և ինչ որակի աղջիկ կհաղթի։ Ավելի շատ ուժերը կենտրոնացնելու ենք այդ ուղղությամբ։ Այս տարի ավելի հեշտ կլինի, քանի որ շատերը գիտեն մրցույթի մասին։ Արտերկրում մենք ունենք մարդիկ, որոնք իրենց համայնքներում նախնական մրցույթներ են կազմակերպում»,– ասաց Գոհարը։

 

Անդրադառնալով մրցույթի չափանիշներին և շատ քննարկված 12 սմ բարձրությամբ կոշիկներին` Գոհարն ասաց, որ հիմա աշխարհում  հրաժարվում են 7 սմ բարձրությամբ կոշիկից, որովհետև ավելի բարձր կոշիկները ավելի երկար և գեղեցիկ են ցույց տալիս ոտքերը. «Ժամանակի հետ չափանիշները փոխվում են։ Մեր ընտրած կոշիկները վերցրել էինք «Միսս Տիեզերքի» փորձից։ Այլ բան է, որ կրունկը շարժվում էր։ Այս տարի կփորձենք էլ ավելի հարմարավետ կոշիկներ ընտրել։ Մեր աղջիկներից որևէ մեկը չի բողոքել, որ կրունկները շատ բարձր են, որովհետև բոլորն էլ ուզում էին ավելի բարձրահասակ երևալ»,– ասաց նա։

 

 

Ըստ Գոհարի` մասնակցության ցանկություն ունեցող աղջիկները երկու խմբի են բաժանվում, ոմանց կաշկանդում են նախորդ տարվա քննադատությունները, ոմանց` ոչ. «Ոմանք վախենում են, որ իրենք էլ քննադատության կարժանանան։ Մյուսներն ասում են` իրենք կարող են ավելի լավ ներկայացնել Հայաստանը։ Կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր արժանիքներով, իր արտաքինով»,– ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարվա հաղթողը` Լիլի Սարգսյանը, դեռ իր տիտղոսը նվաճելու ճանապարհին է։

 

«Միջազգային նման մրցույթներում շատ են մասնակցում 20 տարեկանից բարձր, կայացած աղջիկները, սակայն, քանի որ Հայաստանում շատերն արգելում են իրենց աղջիկներին, քույրերին մասնակցել նման մրցույթների։ Մենք ավելի շատ ունենում ենք երիտասարդ մասնակիցներ։ 17 տարեկանում նորմալ է որոշակի կաշկանդվածությունը։ Լիլին մեծ պոտենցիալ ունի։ Նա մեկ տարվա ընթացքում դարձել է շատ ինքնավստահ, աշխատում է իր վրա և ունի նպատակներ։ Նա նաև հետևում է առողջ ապրելակերպին, սպորտով է զբաղվում և քարոզում ծխախոտ, ալկոհոլ չօգտագործել։ Հիմա շատ են մոտենում Լիլիին, հաճոյախոսություններ անում, ասում, որ իրականում ավելի  գեղեցիկ է։ Լիլին դեռևս իր տիտղոսը գրավելու ճանապարհին է։ Ես համոզված եմ, որ ժամանակի հետ նա ավելի արժանի կդառնա իր տիտղոսին, որովհետև շատ է աշխատում իր վրա»,– ասաց Գոհարը, ով առաջին իսկ օրվանից չի թաքցրել իր համակրանքը Լիլիի հանդեպ։

 

 

Գոհարից տեղեկացանք, որ նախորդ տարվա մասնակիցներից կան աղջիկներ, ովքեր ցանկանում են երկրորդ անգամ փորձել ուժերը։ Նրանց թվում է երկրորդ տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովան Լատվիայից։ «Նա շատ է ուզում Հայաստանը ներկայացնել որևէ միջազգային մրցույթում։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս մի փոքր սպասել, քանի որ «Միսս Հայուհուն» նորից մասնակցելն իր համար մի քիչ ռիսկային է։ Նա միայն մի աստիճան ունի բարձրանալու, ոչ մի կերպ չի կարող ավելի ցածր տեղ գրավել»։

 

Այս տարի կպատրաստվի նոր թագ, որն այսուհետև ամեն տարի կփոխանցվի որ գեղեցկուհու նոր տիտղոսակրին։ «Ունենք հիասքանչ  թագ։ Բոլորս շատ ոգևորված ենք այդ առիթով։ Նուռի ստեղծագործությունն է, իրենից մեծ արժեք  է ներկայացնելու։ Իսկապես, գլուխգործոց է։ Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա, որ այն մնալու է պատկերասրահում։ Թագը կտրամադրվի գեղեցկուհուն` միջոցառումների  մասնակցելու ժամանակ»– ասաց նա։

 

Գոհարը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մրցույթը դառնա ամենամյա։ Ինչ վերաբերում է «Միսս Աշխարհի» հետ այս տարի ևս համագործակցելուն` նա հայտնեց, որ իրենց լիցենզիան  1 տարով էր։ Արդեն սկսել են բանակցությունները, որպեսզի  մասնակցության լիցենզիա ձեռք բերեն և՛ «Միսս Աշխարհում», և՛ «Միսս Տեզերքում»։

 

Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Ամենադիտված