Երիտասարդները հարձակվել ու զանգվածային ծեծկռտուք են սարքել սրճարանում (տեսանյութեր)
ԱշխարհՎիետնամի հյուսիսում գտնվող Բական նահանգում մոտոցիկլներով երիտասարդների խումբը հարձակում է գործել սրճարանի վրա: Միջադեպը նկարահանվել է հաստատությունում տեղադրված տեսախցիկների միջոցով:
Տեսանյութերից մեկի նկարագրությունում ասվում է, որ հարձակում գործել է մոտ 30 մարդ: Նրանք զինված էին դանակներով, մահակներով և մետաղյա խողովակների կտորներով:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ հաստատության աշխատակիցներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին: Տեսանյութերից մեկում երևում են ենթադրաբար գազային ռումբերի հետևանքով պայթյունները:
Նշվում է, որ հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: