Բրազիլացի բժիշկը գտել է հղիների ցավերը մեղմելու եղանակը (տեսանյութ)
ՀասարակությունԲրազիլացի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆերնանդո Գուդես դա Կունյան համացանցում հայտնի է դարձել իր հիվանդների հետ պարելով:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, բժիշկը պնդում է, որ նմանօրինակ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ցավերի թեթևացմանը ծննդաբերության ժամանակ, և նրա գործընկերներն իր հետ համաձայն են:
Բժիշկ Ֆերնանդոյի կարծիքով՝ պարերն օգնում են մայրանալ պատրաստվող կանանց թուլանալ և հեշտությամբ տանել երկունքի ցավերը, ինչպես նաև խթանում են ծննդաբերության ընթացքը:
Բրազիլացին հաճույքով պարում է իր հիվանդների հետ միասին, և նրա հրապարակած տեսանյութերը հարյուր հազարավոր դիտումներ են ունենում Instagram-ում:
Բրազիլացու կարծիքը կիսում են նաև նրա գործևնկերներն ԱՄՆ-ում: Նյու Ջերսիի բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռեգինա Կապլանը հայտնել է, որ մայրիկի պարային շարժումներն օգնում են փոքրիկին ավելի արագ անցնել ծնվելու ուղիներով: Բացի այդ, պարերը ևս մեկ դրական գործառույթ ունեն, դրանք շեղում են ապագա մայրիկի ուշադրությունը ցավերից և ծննդաբերության հետ կապված մտածմունքներից: