iPhone-ի նոր տարբերակներ են մշակվում
ԱշխարհApple ընկերությունը iPhone-ի 4 նոր տարբերակ է մշակում: Այս մասին գրում է DigiTimes-ը:
Ընդ որում, առաջատար վերլուծաբանները նշում են, որ արտադրության կհանվեն միայն 2 տարբերակները: Նրանց խոսքով՝ կորպորացիայի ինժեներներն առաջարկել են LCD էկրանով, 5,7—,5,8 և 6—6,1 դյույմ տրամագծով սարքեր մշակել:
Իսկ ինչ վերաբերում է OLED-տարբերակին, դրա տրամագիծը կլինի 6—6,1 մինչև 6,4—6,5 դյույմ:
Այժմ, ինչպես ենթադրում են վերլուծաբաններն, ընկերությունը կանգ է առել 2-րդ տարբերակի վրա:
Ինչպես նաև ակնկալվում է, որ բոլոր նոր սմարթֆոնները հագեցած կլինեն անլար լիցքավորման տեխնոլոգիայով և 3D-տեսախցիկով:
Նոր սմարթֆոնների ներկայացման հստակ ամսաթիվը չի նշվում: