Նոր տեղեկություններ՝ Յուվեցի Կարոյի փեսայի մահվան դեպքից
ՀասարակությունԱռավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, ծնված 1985 թ.։ Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավորն, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու մարմնական վնասվածքներ պատճառելու համար։