Նոր սպառնալիք Սերժ Սարգսյանին. նրա որոշումը
ՔաղաքականությունԼրագիր |
Իհարկե Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը, էլ ուրիշ ով, Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում օրերս հայտնել էր ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովը, ասելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետության ազդակ Մոսկվան ստացել է: Կոլերովը ասել էր, թե կզարմանա, եթե Սարգսյանը չլինի վարչապետ: Ավելացրել էր նաեւ, թե դա կնշանակի, որ նա մեկուսացվում է եւ կորցնում է իշխանությունն ընդհանրապես:
Միեւնույն ժամանակ, Կոլերովի խոսքով, Սարգսյանի հեռացումը կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, քանի որ նոր վարչապետը պետք է հայտնի իր դիրքորոշումը:
Հետաքրքիր հարցազրույց է: Տպավորություն է, որ ավելի շատ ոչ թե Սարգսյանի վարչապետ լինելու համոզմունք է, այլ հակառակը՝ մտավախություն, որ նա կարող է չլինել վարչապետ, ու այդ կապակցությամբ հետեւանքների վերաբերյալ զգուշացում, ընդ որում թե Սերժ Սարգսյանին, թե նաեւ Կրեմելին:
Այլ կերպ ասած, Կոլերովը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի համար վատ կլինի, եթե նա չլինի վարչապետ, ու վատ կլինի նաեւ Մոսկվայի հետ հարաբերությանը խնդիր առաջացնելու մասով:
շարունակությունը՝ կայքում