Խոշոր ավտովթար Վանաձորում. վիրավորներ կան (լուսանկարներ)
ՀասարակությունՀԺ-ի փոխանցմամբ, հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:
ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի Նարեկացի փողոցի ավտոտնակների մոտակայքում իրար են բախվել «Ford» մակնիշի 01 DQ 808 համարանիշի եւ «ՎԱԶ-2101» մակնիշի 35 OG 073 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորներ՝ 1991 թ. ծնված Գ. Գ.-ն, 1975 թ. ծնված Մ. Ղ.-ն, 1978 թ. ծնված Ռ. Ս.-ն և վարորդը հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն: