Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
ՀասարակությունՀոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, Վրաստանի քաղաքացին իր վարած MAN մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 OQ 945 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված Kraz մակնիշի ավտոմեքենային, ավտովթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը ընկել է BMW-ի վրա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն : Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: