Մեսիի հերթական ռեկորդը
Սպորտ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Ալավեսի» դեմ Պրիմերայի 21-րդ տուրի խաղում, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 20-ի:
30-ամյա Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որը Պրիմերայում նվազագույնը 20 գոլ է խփում 10 տարի անընդմեջ, տեղեկացնում է BeFoot-ը:
«Ալավեսին» «Բարսելոնան» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Մեսին 82-րդ րոպեին աչքի էր ընկել տուգանային հարվածով:
Բացի այդ, Մեսին Իսպանիայի առաջնությունում 21-րդ գոլն է խփել տուգանային հարվածով եւ այդ ցուցանիշով շրջանցել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 32-ամյա Ռոնալդուն տուգանայինից խփել է 20 գոլ:
մանրամասն՝ այստեղ