Հայերեն

7 հիմնական պատճառ, թե ինչու չեք կարողանում նիհարել

Life

Թեև դուք հետևողականորեն հաշվում եք սննդի կալորիաները, հրաժարվում քաղցր, յողոտ մթերքներից, անհրաժեշտ քանակությամբ ջուր եք խմում, հաճախում եք մարզասրահ, սակայն ձեզ այդպես էլ չի հաջողվում նիհարել: Մասնագետները նշում են 7 հիմնական պատճառ, թե ինչու անգամ ամենաարդյունավետ խորհուրդներին հետևելիս նիհարելը շատերի համար երազանք է մնում:

Բնականաբար, ձեր սննդակարգում ներառում եք յուղազերծված մթերքներ

Անկասկած խանութում դուք միշտ յուղազերծ կամ յուղի քիչ պարունակությամբ կաթնամթերք եք գնում: Սակայն պարզվում է, որ անյուղ մթերքն ավելի համեղ դարձնելու համար արտադրողները դրանցում ավելի շատ շաքար են ավելացնում, քան սովորական կաթնամթերքի մեջ: Իսկ շաքարը նիհարող մարդու առաջին թշնամին է: Հենց ածխաջրերն են նպաստում օրգանիզմում ճարպի կուտակմանը:

Նախաճաշին ածխաջրեր եք օգտագործում

Դուք վստահ եք, որ բարդ ածխաջրերը, որոնք պարունավում են, օրինակ, վարսակի փաթիլների կամ այլ շիլաների մեջ, շատ ավելի օգտակար է նախաճաշին օգտագործել: Ձեզ հավատացրել են, որ դրանց շնորհիվ հագեցվածության զգացողությունը շատ ավելի երկար կպահպանվի, քան այլ բաղադրիչներով սնվելու դեպքում: Բայց դա այդպես չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ եթե ցանկանում եք նիհարել, նախաճաշին միայն սպիտակուցներ կերեք, քանի որ սպիտակուցը մարսելու համար օրգանիզմից շատ ավելի էներգիա և ժամանակ է պահանջվում: Իսկ ճաշին կարող եք հնդկաձավար ուտել:

Ձեր ընտրած վարժություններն արդյունավետ չեն

Աշխույժ շարժում պահանջող վարժությունների փոխարեն, որոնց ժամանակ էլ հենց այրվում է օրգանիզմում կուտակված ճարպը, դուք նախընտրում եք մարզասրահում ուժային վարժություններ կատարել: Սակայն ֆիզիկական նման ծանրաբեռնվածության դեպքում ձեր մկանները մեծանում են, հետևաբար ավելանում է մարմնի քաշը, իսկ ճարպը չափազանց դանդաղ է յուրացվում: Ավելի լավ է նիհարելու համար զբաղվել վազքով, լողով, մարմնամարզությամբ:

Ձեր սննդակարգում սոյա եք ներառում

Դիետիկ մթերքների մեծ մասը սոյա է պարունակում, և եթե այն չարաշահեք, ապա ոչ թե կձերբազատվեք ավելորդ քաշից, այլ նոր կիլոգրամներ ձեռք կբերեք: Սոյայի մեջ ֆիտոհորմոններ կան, որոնք համարժեք են կանացի էստրոգեն սեռական հորմոնին: Երբ այն չափից շատ է կուտակվում, օրգանիզմը դա որպես ճարպ կուտակելու ազդակ է ընդունում:

Նախընտրում եք առանց գլյուտենի սննդամթերք

Առանց գլյուտենի սննդակարգը իր բոլոր առավելություններով հանդերձ՝ նախատեսված է միայն այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի կարողանում գլյուտեն պարունակող մթերքները մարսել: Եթե դուք նման խնդիր չունեք, նկատի ունեցեք, որ առան գլյուտենի մթերքի արտադրության մեջ ռաֆինացված շաքար է օգտագործվում, իսկ շաքարը հակացուցված է նիհարել ցանկացողներին:

Հաճախ եք ուտում և քիչ չափաքանակով

Իհարկե, այսպես սնվելը շատ օգտակար է, բայց այն ոչ բոլորի համար է: Երբ մարդը հաճախ է սնվում, նա քաղց չի զգում և չի կարողանում կանոնակարգել իր կերածի չափաբաժինը՝ երրբեմն նախատեսվածից կամ թույլատրելիից շատ կալորիաներ ստանալով:

Շաքարի փոխարինիչներ եք օգտագործում

Դիետիկ կոկա- կոլան և ասպարտամի հաբերը փրկություն չեն ձեզ համար: Անգամ եթե քաղցր գազավորված ըմպելիքի պիտակի վրա գրված է, որ դրա կալորիականությունը զրո է, օրգանիզմը շաքարի փոխարինիչը չի տարբերում սովորական շաքարից և ինսուլին է արտադրում, որը վերջնարդյունքում վերածվում է ճարպի:

Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Ամենադիտված