Այսուհետ պոռնո դիտելու համար անձնագիր կներկայացնեն բրիտանացիք
Բաց մի թողեքՄիացյալ Թագավորության քաղաքացիները կպարտավորվեն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել մեծահասակների համար նախատեսված տեսանյութեր պարունակող կայքերի ադմինիստրացիային, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Express բրիտանական պարբերականը:
Պոռնոկայք մուտք ունենալու համար մարդիկ ստիպված կլինեն գնալ տեղի փոստային բաժանմունք, ցույց տալ անձնագիրը կամ վարորդական իրավունքը։ Սա անհրաժեշտ է AgeChecked ազգային վերահսկողության համակարգում անձնական հաշիվ բացելու համար։ Ծառայությունը հավաքում է փաստաթղթերի եւ կրեդիտային քարտի տվյալները մարդու տարիքը ստուգելու համար։ Ցանցում հաշիվ բացելուց հետո օգտատերերը կկարողանան մտնել համացանցային այդ ռեսուրսներ, որոնց մուտքը սահմանափակվել է պետության կողմից (դրանց թվում է 18+ ռեյթինգով պորտալներ)։
Համակարգը ներդրվել է թվային տնտեսության մասին տեղի օրենքի թարմացման արդյունքում՝ անցյալ տարի այն վավերացվել էր ամենաբարձր մակարդակով եւ ուժի մեջ է մտնում առաջիկա ամիսներին: Համաձայն հավանության արժանացած պետական ակտի՝ կայքերից պահանջվում է ստուգել կայք մուտք գործող օգտատերերի տարիքը: Օրենսդիրների խոսքով՝ դա անհրաժեշտ է համացանցում երեխաներին համապատասխան բովանդակության նյութերից պաշտպանելու համար:
Open Rights իրավապաշտպան կազմակերպությունը արդեն հայտարարել է իր թերահավատությունը բրիտանական այս օրենքի շուրջ, սա կարող է հանգեցնել օգտատերերի հսկողության, իսկ պոռնոգրաֆիկ ծառայությունների կողմից պահվող տվյալները շուտով կարող են հետաքրքրել կիբերհանցագործներին: