«Բավարիան» չունի այլ տարբերակ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ղեկավար Ուլի Հյոնեսը հասկացրել է, որ Գերմանիայի չեմպիոնը հույս ունի երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Յուպ Հայնկեսի հետ:
«Փորձում ենք Հայնկեսին հասկացնել, որ նրա առաքելությունը «Բավարիայում» ավարտված չէ: Յուպը պետք է թիմին օգնի սերնդափոխության հարցում: Հույս ունեմ համոզել նրան մնալ եւս մեկ տարի: Մենք չունենք պլան «Բ»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2017-ի հոկտեմբերի 6-ից, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: 72-ամյա Հայնկեսը «Բավարիան» գլխավորել է 3 անգամ: Նախորդ անգամ նա թիմից հեռացել էր 2013-ին՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող: Դրանից հետո գերմանացին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն «Բավարիայից» ստացած առաջարկից հետո վերսկսեց մարզչական գործունեությունը: