Օզբիլիսը մոլորված է
ՍպորտՍտամբուլի «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի կարողանում նոր ակումբ գտնել, գրում է Milliyet-ը:
«Բեշիկթաշի» թուրք գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հույսեր չի կապում 27-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն նա կարող է մնալ թիմում: Այդ դեպքում Օզբիլիսը կշարունակի հանդես գալ «Բեշիկթաշի» երիտասարդական թիմի կազմում:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը թուրքական ակումբում ստանում է տարեկան 1.4 միլիոն եվրո աշխատավարձ: Նա 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի գլխավոր թիմում գրեթե չի խաղում: