Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը
ՔաղաքականությունԼրագիր |
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ ղեկավարության հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանն ինքը հենց սկզբից ասել է, որ խոսքն ըստ էության ոչ միայն չորրորդ նախագահի, այլ փաստորեն չորորդ հանրապետության մասին է: Ռուստամյանը նշել է, որ այդ մոտեցումը համահունչ է իրենց պատկերացումներին, եւ կառավարման նոր մոդելով փաստացի գործ ունենք նոր հանրապետության հետ:
Այդպիսով, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարում է Հայաստանի չորրորդ հանրապետության մասին, այսինքն երրորդ հանրապետությունը փաստացի համարում է ավարտված կամ ավարտվող:
Իրականում այդ ձեւակերպումների ներքո լոկ բառախաղ կամ պատկերավոր նկարագրություն չէ. կառավարման մոդելի փոփոխությունն անկասկած ժամանակի ընթացքում ենթադրում է համակարգի խորքային տրանսֆորմացիա եւ նոր իրողություններ: Ադ իմաստով էլ առկա է առանցքային հարցը՝ Սերժ Սարգսյանն ինչ կարգավիճակով է երրորդ հանրապետությունից անցնում չորրորդ հանրապետություն:
շարունակությունը՝ կայքում