Ցուկերբերգը հայտնել է Ֆեյսբուքում կատարվող փոփոխությունների մասին
ԱշխարհFacebook սոցցանցն օգտատերերին ցույց տալու համար առաջնահերթությունը կտա տեղական նորություններին։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում, հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
«Մեր նոր թարմացումն այսօր` լուրերի առաջխաղացումը տեղական աղբյուրներից։ Մարդիկ մեզ մշտապես ասում են, որ ցանկանում են ավելի մեծ թվով լուրեր տեսնել Facebook–ում։ Տեղական լուրերն օգնում են մեզ հասկանալ այն խնդիրները, որոնք նշանակություն ունեն մեր հանրույթներում և ազդում են մեր կյանքի վրա»,– նշել է Ցուկերբերգը։
Նա նաև ավելացրել է, որ այդ փոփոխությունները սկզբում ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան սեգմենտում։
Հունվարի 19–ին Ցուկերբերգը ներկայացրել է մի մեխանիզմ, որի ներդրման շնորհիվ Facebook–ի օգտատերերը կարող են ինքնուրույն ազդել այդ սոցցանցի լուրերի որակի վրա` դրանց աղբյուրների հավաստիությունը գնահատելու միջոցով