10-ամյա տղան դանակահարել է 12-ամյա քրոջը
ՀասարակությունՀունվարի 29-ին Այգեստան գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ոտքի ազդրի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 12-ամյա Գ.Մ-ն:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունվարի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Գ.Մ-ն տան հյուրասենյակում խաղալու ընթացքում հրել է եղբորը` 10-ամյա Մ.Մ-ին, ով ի պատասխան, սեղանից վերցնելով դանակը նետել է քրոջ ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը: