Մետրոյում ուսանողուհին ընկել է գծերի վրա
ԱշխարհԹուրքիայի մայրաքաղաքում դեռեւս անհայտ պատճառով ուսանողուհին ընկել է մետրոյի գծերի վրա։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մետրոյի հիշյալ կայարանում է եղել նաեւ Անկարայի փաստաբաններից Շամիլ Դեմիրը, ով լրատվամիջոցներին հայտնել է, որ գծերի վրա ընկած աղջիկը սեղմվել է գնացքի առջեւի անիվների մոտ։
Նշվում է, որ մետրոյի աշխատանքը դադարեցվել է՝ ուսանողուհուն փրկելու նպատակով։