Դավաճանությունը չանցավ
ՔաղաքականությունԼրագիր |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն «Նյու Յորք Թայմսում» հոդված է գրել՝ ԱՄՆ-ին մեղադրելով դավաճանության մեջ: «Եթե ՆԱՏՕ-ն զինում է ահաբեկիչներին, որոնք սպառնում են ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի, նորմալ չէ», - գրում է Չավուշօղլուն: ԱՄՆ-ն չի պատասխանել մեղադրանքին՝ հասկացնելով, որ իր շահերն ունի եւ մտադիր չէ հրաժարվել դրանցից:
Քրդերն իրենց հերթին Ռուսաստանին են մեղադրում դավաճանության մեջ, որ զինվորականներին դուրս է բերել Աֆրինից եւ կանաչ լույս վառել թուրքերի ներխուժման համար: Ի պատասխան ռուս փորձագետները, միմյանց հերթ չտալով, փորձում են ապացուցել, որ այդպես չէ: Մենք հավատարմության երդում չենք տվել քրդերին, նշանակում է, որ համագործակցությունից հրաժարվելը դավաճանություն չէ, ասում են ռուս փորձագետները: Նրանք հավաստիացնում են, որ քաղաքականությունում դավաճանություն չի լինում, կան միայն շահեր:
շարունակությունը՝ կայքում