Հայերեն


«Քրիստի՞ շուրջ են միավորվում». Մամիկոն Ասլանյանը՝ ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» միավորման մասին

Քաղաքականություն

«Վանաձորի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իսկ եթե կուսակցություններն են ուզում մարդկանց փոխարեն որոշել՝ ով պիտի լինի Վանաձորի քաղաքապետ, թողնում եմ առանց մեկնաբանության»։ Վանաձորում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Վանաձորի ավագանու ընդդիմադիր ուժերի միավորման որոշմանը։

Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու իր դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ 15։ 
10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին՝ միավորել ուժերը ու օրենսդրության համաձայն նշանակել Վանաձորի նոր քաղաքապետ, ձեւավորելով տեղական իշխանությունը, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

Մամիկոն Ասլանյանը նախ հեգնանքով արձագանքեց․ «Քրիստի՞ շուրջ են միավորվում», ապա շարունակեց. «Նորմալ եմ վերաբերում, քաղաքական պայքար է, ես չեմ սիրում գնահատականներ տալ ուրիշ ուժերի վերադասավորումներին եւ գաղափարներին, մնում եմ իմ սկզբունքին, որ չեմ քննադատելու որեւէ կուսակցության դիրքորոշում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Վանաձորի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։

Նա նշեց, որ ինքը հիմա էլ աշխատանք ունի եւ որեւէ խնդիր չունի։

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջնորդ Արկադի Փելեշյանին եւ եւս մի քանիսի վրա ճնշումներ կլինեն, որ քվեարկեն ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, (ըստ լուրերի՝ Արկադի Փելեշյանին կճնշեն Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդին ծեծի ենթարկելու քրեական գործով) Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, ես Արկադիկ Փելեշյանի արարքին ծանոթ չեմ, տեղյակ եմ լրահոսից, եւ իրարամերժ տեղեկություններ կան․ հայտնի չէ՝ քաշքշոց է եղել, թե բռնություն է գործադրել․․․ Թե ով է այդ լուրերը էդ մասշտաբով արել, որ Արկադիկ Փելեշյանին էդ մասշտաբով վարկաբեկի, դա էլ է հարց․․․ Ինչ վերաբերում է ճնշումների վերաբերյալ լուրերին, ապա դրանք տարածողներից կարող եք հարցնել։ Այդ լուրեր շրջանառողները ընտրության առավոտը ասում էին ընտրակեղծիքներ էին տեղի ունենում, հետո լռեցին ու համագործակցության անցան»։

Հարցին, թե հավանակա՞ն է համարում, որ Հայաստանում իշխանափոխությունը կմեկնարկի Վանաձորից եւ միավորված ընդդիմության թեկնածուն կընտրվի, ասաց․ «Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, անկեղծ ասած, Վանաձորը ոչ թե քաղաքական պայքարի թատերաբեմ է, Վանաձորին պետք է քաղաքապետ, առողջ թիմ, որ կարողանա Վանաձորի խնդիրները լուծել, իսկ թե մարդիկ իրենց համար ինչ խնդիր են լուծում, ես զերծ կմնամ պատասխանելուց, որովհետեւ ես քաղաքական պայքարի մեջ եմ եղել միմիայն Վանաձորի համար»։

Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա Կոստանյան
Ամենադիտված