Սերժ Սարգսյանի խիստ նկատողությունը Նալբանդյանին
ՔաղաքականությունԼրագիր |
Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին հանդիպել է արտգործնախարարության ղեկավար կազմի հետ ու արել մի շարք հատկանշական հայտարարություններ, որոնք ընդհանուր առմամբ հնարավոր է բնորոշել որպես խիստ նկատողություն արտաքին գործերի նախարարին: Ընդ որում, Սարգսյանն ինքն էլ արձանագրել է, որ իր խոսքը խիստ էր, ասելով, թե դա աշխատանքը բարելավելու եւ ընդհանուր գործի համար է:
«Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլև որոշ դեպքերում ստեղծում են նաև նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Փաստացի, Սերժ Սարգսյանն արտաքին գործերի նախարարին մեղադրում կամ նվազագույնը դիտողություն է անում արդյունավետության ցածր գործակցի, առկա մարտահրավերներին համարժեք չարձագանքելու, դրանք ճիշտ չգնահատելու, նոր հնարավորությունները չօգտագործելու, թույլ կանխատեսումների համար:
Սերժ Սարգսյանի այդ գնահատականն առավել խիստ է դառնում հաշվի առնելով, որ այն հնչում է արտգործնախարարի մամուլի ասուլիսի անմիջապես հաջորդ օրը: Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսով ամփոփում էր տարին: Բնականաբար, նրա ասուլիսում չկար եւ ոչ մի բաց, ինքնաքննադատության որեւէ ակնարկ: Ահա դրանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այցելում է ԱԳՆ եւ բաց տեքստով արձանագրում Նալբանդյանի գլխավորած կառույցի ցածր արդյունավետությունը:
շարունակությունը՝ կայքում