«Սկզբում շվի եմ նվագել, հետո՝ դուդուկ, հիմա էլ զուռնա». 16-ամյա Տաթև
ՀասարակությունԱրմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող 16-ամյա Տաթև Գալստյանը նվագում է 10 տարեկանից. երաժշտական կրթությունն ստացել է տեղի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Տաթևն ասաց, որ սկզբում շվի է նվագել, հետո՝ դուդուկ, հիմա էլ զուռնա է սովորում: Երբ դեռ մի քանի ամիս էր տիրապետում գործիքին, մրցույթներից մեկում դափնեկիր է դարձել. «Տարբեր համերգների ու մրցույթների եմ մասնակցել: Հանդես եմ եկել Գյումրու «Վերածնունդ» փառատոնին, դարձել 3-րդ կարգի դափնեկիր: Քույրիկիս հետ, ով ևս երաժշտական դպրոցում է սովորել ու մասնագիտությամբ ջութակահարուհի է, նվագել եմ «Նարեկացի» արվեստի միությունում: Հանդես եմ եկել մարզում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ»,- ասաց նա:
մանրամասն՝ կայքում