Արմեն Սարգսյանի վերջնական որոշումը
ՔաղաքականությունԼրագիր |
Նախագահի պաշտոնը շրջանակ է, որն ունի բովանդակությամբ լցնելու կարիք, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, չհամաձայնելով տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նախագահի պաշտոնը չունի որեւէ էական լիազորություն:
Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ պաշտոնը շատ ավելի ուժեղ է, ավելի լիազորված, քան խորհրդարանական մոդելով եվրոպական մի շարք պետություններում:
Արմեն Սարգսյանն անկասկած լավ է պատկերացնում, թե ինչ մոդելի հետ գործ ունի, եւ թե ինչ համակարգում է ներդրվել ու ադապտացվելու այդ մոդելը: Դրանում Արմեն Սարգսյանն ունենալու է առանցքային նշանակություն: Այդ կապակցությամբ հնչող հարցադրումները, թե նա Հայաստանում չունի քաղաքական հենարան կամ թիմ, հռետորական են կամ տեսական, այսպես ասած դասական քաղաքագիտության շարքից:
շարունակությունը՝ կայքում