Նեյմարը դատի է տվել «Բարսելոնային»
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դիմել է դատարան եւ մտադիր է «Բարսելոնայից» ստանալ 30 միլիոն եվրո, որը կատալոնական ակումբը պարտավորվել էր վճարել ֆուտբոլիստին, եթե նա թիմում մնար մինչեւ 2017թ. ամառ, հաղորդում է Marca-ն: Այդ պայմանը Նեյմարը կատարել էր: Սակայն «Բարսելոնան» համարել էր, որ Նեյմարը խախտել է պայմանագիրը՝ տեղափոխվելով փարիզյան ակումբ: Եթե Նեյմարը շահի դատավարությունը, ապա «Բարսելոնայի» չորս տարվա ծախսը Նեյմարի վրա կհասնի 230 միլիոն եվրոյի:
Սակայն «Բարսելոնան» եւս պատասխան հայցով դիմել է դատարան՝ հույս ունենալով նախկին խաղացողից ստանալ 75 միլիոն եվրո: Այդքան շահույթ է ունեցել ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը 2015 թվականին երկարաձգելու շնորհիվ: Նեյմարը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2013 թվականին բրազիլական «Սանթոսից»: