Հայերեն


Նիկոտինի օգտակար հատկությունները օրգանիզմի համար

Հասարակություն

Թերթ.am |

Վնասակար և անգամ վտանգավոր համարվող շատ նյութեր, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, իրենց օգտակար հատկություններն ունեն: Մորֆինը հզոր ցավազրկող է, կոկաինից ստացվող վիրաբուժական լիդոկայինը շարունակում է օգտագործվել բժիշկների և ատամնաբույժների կողմից որպես արդյունավետ տեղային անզգայացում: Գինին, չափավոր քանակով օգտագործելու դեպքում, նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:

Շատ գիտնականների կարծիքով` նիկոտինը, հնարավոր է, «ամենահրաշագործ» նյութն է այս պահին հայտնի բոլոր նյութերից:

Ծխախոտային արտադրանքների վրա առկա նախազգուշացնող նշանները ցույց են տալիս, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը: Անգամ էլեկտրոնային ծխախոտը կարող է պարունակել վնասակար տոքսիններ: Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ հետազոտությունների և կլինիկական փորձարկումների համաձայն, նիկոտինը կարող է դառնալ աներևակայելի արդյունավետ միջոց տարբեր հոգեկան և նյարդաբանական խանգարումների բուժման կամ կանխարգելման համար: Դրա մասին գրում է բժշկության դոկտոր Մայքլ Լեմը Farmingportal.co.za պորտալում: Ռուսական սոցիալ-բժշկական տեղեկատվության գործակալության պաշտոնական կայքում տեղակայված հոդվածում նշվում է, որ նիկոտինը՝ ծխախոտից (որի հետ այն միշտ ասոցիացվում է) առանձին օգտագործելու դեպքում, կարող է ուղեղը պաշտպանել ծերացումից, ավելացնել ուշադրությունն ու կենտրոնացումը: Այս զարմանալի օգտակար հատկությունները կարող են բացատրել, թե ինչու է ոմանց անհրաժեշտ ավելի շատ նիկոտին, քան այլոց։ Դա հաշվի առնելով, էլ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես “օգտվել” այս հատկություններից առանց ծխելու:

Նիկոտինի նորահայտ դրական հատկությունները

Վերջին տարիների բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նիկոտինը խթանում է զգոնությունը, մոտիվացիան և ստեղծագործականությունը։ Ավելին, Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի հոգեբան Ջենիֆեր Ռուսթեդն անվանում է նիկոտինը «ամենահուսալի ճանաչողական խթանիչ (միջոց, որն ընդլայնում է ուղեղի հնարավորությունները)»: Հենց նման միջոցը կարող է մեզ օգնել չմոռանալ, օրինակ` տուն գնալիս մտնել խանութ և գնել մի բան, որն առավոտյան խնդրել էր մայրիկը: Նիկոտինն ասես օգնում է մեր ուղեղում «միացնել» անհրաժեշտ տեղեկատվությունը ամենահարմար պահին: Այդ հատկությունը կարող է օգտագործվել նաև շիզոֆրենիայի բուժման ժամանակ` օգնելով հիվանդներին մեկուսանալ «օտար» ձայներից և կերպարներից:

Հյուսիսաֆրիկյան Farmingportal.co.za պորտալում ներկայացվում են այս նոոտրոպիկ նյութի հնարավոր օգտակար հատկությունների մի մասը.

· Օգնում է կանխարգելել Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունները

Միտքն այն մասին, որ նիկոտինն ունի մի շարք հետաքրքիր առավելություններ, առաջին անգամ բարձրաձայնվել է 1966 թվականին ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի համաճարակաբան Հարոլդ Քանի հետազոտության մեջ: Օգտագործելով 1917-ից 1940 թվականներին բանակում ծառայող մոտ 300 հազար զինվորականների տվյալները` նա հայտնաբերել է, որ ծխելու և մահացության միջև կապն ակնհայտ է. ծխողները 11 անգամ ավելի հաճախ էին մահանում թոքի քաղցկեղից և 12 անգամ ավելի հաճախ` էմֆիզեմայից: Քանը, սակայն, ևս մեկ հետաքրքիր փաստ է հայտնաբերել. ծխող զինծառայողները Պարկինսոնի հիվանդությունից մահանում էին երեք անգամ ավելի քիչ, քան չծխող ծառայակիցները:

Չնայած նրան, որ Քանի եզրակացությունները վատ են ընդունվել գիտական համայնքում, այնուամենայնիվ, արդեն հինգ տարի անց Ջոն Հոփկինսի համալսարանի համաճարակաբանները զեկույց հրապարակեցին, որտեղ կրկին հաստատվեց, որ ծխող մարդիկ ավելի քիչ են հակված Պարկինսոնի հիվանդությանը:

Կլինիկական հետազոտությունները ենթադրում են, որ նիկոտինը պաշտպանում է օրգանիզմը նեյրոնային դեֆորմացիայից, բարելավում է շարժական կարողությունները և օգնում է ճանչողականությանը` այդպիսով նվազեցնելով Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության վտանգը: Ըստ մեկ այլ հետազոտության, Պարկինսոնով հիվանդների մոտ նիկոտինի ընդունումը մեծացրել է բարդ առաջադրանքների լուծման արագությունը:

· Նպաստում է զգոնությանը

Նիկոտինն ուժեղացնում է ուղեղի էլեկտրական աշխուժությունը և խթանում է ուղեղի ալֆա-ռիթմը, որն ուժեղացնում է ուշադրությունը, զգոնությունը և ստեղծագործականությունը: Նյութը նաև ուժեղացնում է գրգռման, տեսողական ուշադրության և շարժական ակտիվության հետ կապված ուղեղի հատվածները: Նիկոտինն ազդում է ուղեղի թալամուսի, գագաթային կեղևի, ծոծրակային կեղևի և պոչավոր կորիզի վրա:

· Խթանում է հիշողությունը

Նիկոտինն ազդում է ուղեղի տեսողական ուշադրության և ուշադրության համար պատասխանատու հատվածների վրա` խթանելով հիշողությունը և ճանաչողականությունը:

· Նվազեցնում է ADHD ախտանշանները

Հայտնի է, որ նիկոտինը ADHD-ի (ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության սինդրոմ) հիվանդների մոտ նվազեցնում է ախտանիշների ծանրությունը: Նյութը ավելացնում է ուշադրությունը, եռանդունությունը, ճշգրտությունը և արձագանքման ժամանակը չծխող հիվանդների մոտ: Իսկ այն հիվանդների մոտ, ովքեր հրաժարվում են ծխախոտից և զգում են հրաժարվելու ախտանիշները, նիկոտինը կարող է օգնել թեթևացնել նյարդայնությունը:

· Գործում է որպես նեյրոպաշտպանիչ միջոց

Նիկոտինը գործում է որպես նեյրոպաշտպանիչ միջոց` խթանելով ուղեղում նիկոտինային խոլիներգիկ ընկալիչները, արգելափակելով էստրոգենը և նվազեցնելով բորբոքային վիճակները:

· Նպաստում է առողջ աղիքային համակարգին

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նիկոտինը բարելավում է խոցային կոլիտը` նվազեցնելով աղիքային բորբոքումները: Այն նաև թեթևացնում է աղիքի բորբոքային հիվանդության ընթացքը:

· Վերականգնում է հյուսվածքները

Նիկոտինը խթանում է մարմինն այնպես, որ լայնացնում է արյունատար մազանոթները և հյուսվածքները` վերականգնելով վնասվածքները և արագացնելով վերականգնումը: Ենթադրվում է, որ նիկոտինային ժապավենի տեսքով քիչ քանակությամբ տեղային նիկոտինի կիրառումը նպաստում է վերքի արագ բուժմանը:

Նիկոտինի այս օգտակար հատկությունները ակներև են այն դեպքում միայն, երբ նյութն օգտագործվում է ծխախոտից առանձին: Ծխելը ոչ մի կերպ չպետք է դիտվի որպես նիկոտինի օգտակար հատկություններից օգտվելու միջոց, քանի որ ծխելն ունի առողջության վրա վնասական ազդեցություն: Այդ տեսքով նիկոտինի օգտագործումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:

Առհասարակ, ի՞նչ է նիկոտինը

 

Նիկոտինը, որն ուժեղ նոոտրոպ է, բնական հեղուկ ալկալոիդ է, որը հանդիպում է մորմազգիներին պատկանող որոշ բույսերում: Կարտոֆիլը, լոլիկը, բադրիջանը և թութունը (բույս) բոլորը պարունակում են նիկոտին: Թութունը ամենաշատն է պարունակում նիկոտին, ինչի շնորհիվ այն կարողանում է մեծ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

Նիկոտինի մասին մտածելիս առաջինը միտք են գալիս ծխախոտն ու ծխախոտային արտադրանքը: Շատ մարդիկ համոզված են, որ նիկոտինը ծխախոտի ամենավնասակար բաղադրիչն է, իսկ ծխելը, ինչպես հայտնի է, մի շարք լուրջ հիվանդություններ է առաջացնում, այդ թվում` քաղցկեղ:

Այնուամենայնիվ, նիկոտինն ինքնին վնասակար չէ, և, ինչպես համոզվեցինք, դրան մի շարք օգտակար հատկություններ են վերագրում: Փաստացիորեն, նիկոտինը ծխախոտում հանդիպող նյութերից ամենաքիչ վնասակարն է:

Ծխախոտը պարունակում է թութուն, և ծխախոտի այրման արդյունքում առաջանում են մի քանի այլ վնասակար քիմիական նյութեր, որոնք փաստացիորեն այս արտադրանքը վտանգավոր են դարձնում առողջության համար: Մինչ նիկոտինը համարվում է ուժեղ կախվածություն առաջացնող նյութ, ներկայումս քիչ են ուղղակի հիմնավոր ապացույցները, որ այն քաղցկեղածին է: Քաղցկեղն ասոցացվում է նիկոտինի հետ, նախ և առաջ որովհետև այն առկա է ծխախոտում: Ուսումնասիրությունները ենթադրում են, որ ոչ թե նիկոտինը, այլ ծխախոտի ծխում առկա տարբեր վնասակար քիմիական նյութերն են ծխելն այդքան վտանգավոր դարձնում առողջության համար: Այդ պատճառով ծխելը չպետք է երբեք դիտվի որպես նիկոտինի ընդունման առողջ միջոց:

Առողջապահության ժամանակակից համակարգի խնդիրն այն է, որ բժիշկները և օրենսդիրները, իմանալով նիկոտինի բոլոր առավելությունները և օգտակար հատկությունները, չեն կարողանում այնուամենայնիվ ընդլայնել վերջինիս կիրառությունը: Այդ գլուխկոտրուկի հիմնական պատճառն այն է, որ նիկոտինը չափազանց սերտորեն է կապված ծխախոտ ծխելու` մարդկության և հանրային առողջության գլխավոր դժբախտություններից մեկի հետ: Նյարդակենսաբան Մերիկ Քվիքի (SRI International, Կալիֆորնիա) խոսքերով` «մարդիկ չեն կարողանում գիտակցաբար առանձնացնել նիկոտինը ծխախոտից, և դրանում է հիմնական խնդիրը»:

Տեխասի A&M համալսարանի բժշկության քոլեջի պրոֆեսոր Ուրսուլա Վինզեր-Սերհանը և նրա թիմը հետազոտություն են անցկացրել, օգտագործելով նիկոտինը՝ կենդանիների վրա նյութի ազդեցությունն ուսումնասիրելու համար: Նրանց հետազոտությունը հրապարակվել է «Open Access Journal of Toxicology» ամսագրում:

Ուսումնասիրության ժամանակ նիկոտինն ավելացվել է կենդանու խմելու ջրի մեջ փոքր, միջին և մեծ քանակությամբ։ Կենդանիները բաժանվել են երեք խմբի` կախված նրանց ստացած նիկոտինի քանակից: Մի խումբ ընդհանրապես չի ստացել նիկոտին: Քիչ և միջին չափաբաժնով նիկոտին ստացած խմբերի արյան մեջ չի երևացել նյութի առկայության որևէ մակարդակ: Նույնկերպ, կենդանիները չեն ունեցել նյութի հետ կապված որևէ փոփոխություն մարմնի քաշի, սննդի ընդունման կամ ուղեղի ընկալիչների մասով:

Ի տարբերություն դրա` նիկոտինի ամենաշատ չափաբաժինը ստացած խումբն ավելի քիչ քաշ է ավելացրել, ավելի քիչ է կերել և ուղեղի ընկալիչների աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ նիկոտինի ավելի մեծ չափաքանակները հասնում են ուղեղին և ազդում են վարքագծի վրա: Այնուամենայնիվ, նիկոտինի մեծ չափաքանակները չեն ունեցել այնպիսի վարքագծային կողմնակի հետևանքներ, ինչպիսին է տագնապը` ի հակառակ հետազոտողների սպասումների: Ենթադրվում է, որ նյութի մեծ քանակը, հակառակը, նվազեցրել է տագնապի մակարդակը:

Ճանաչողականությունն ուժեղացնելու նիկոտինի հատկության շնորհիվ ծխախոտի կամ նիկոտինային ժապավեններին դիմող շատ մարդիկ դա անում են կենտրոնանալու և ծավալուն գործի ժամանակ կենտրոնանալու համար: Որոշ գիտական ապացույցներ վկայում են, որ հնարավոր է, որ նիկոտինն օգտագործելը կարող է ուժեղացնել ճանաչողական կարողությունները և հաղորդել նեյրոպաշտպանություն: Օրինակ, հայտնի է, որ նիկոտինի օգտագործումն օգնում է մարդկանց կատարել բարդ հաշվարկներ, լուծել վերլուծական խնդիրներ, կատարել տեխնիկական գրառումներ և քննություններ հանձնել:

Ներկայիս կլինիկական փորձարկումները չեն ապացուցում, որ նիկոտինը ամբողջությամբ անվտանգ նյութ է: Եվ քանի որ նիկոտինի օգուտներն ավելի շատ չեն դրա պոտենցիալ վտանգներից, հատկապես երեխաներին և երիտասարդներին խստորեն խորհուրդ է տրվում հեռու մնալ այդ նյութից:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված