Սերժ Սարգսյանի հետնախագահական զրահապատումը
Քաղաքականություն1in.am |
Ազգային անվտանգության խորհուրդը, որ այսօր հրավիրել է Սերժ Սարգսյանը, հավանության է արժանացրել բանակի արդիականացման յոթամյա ծրագիրը, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր մշակել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախկինում էլ կային ծրագրեր, սակայն դրանք կարճաժամկետ էին, իսկ այժմ խոսքը հաշվարկված երկարաժամկետ ծրագրի մասին է, որը պետք է համարժեք արձագանք լինի նոր մարտահրավերներին:
Ուշագրավ է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանը, այցելելով ԱԳՆ, հայտարարել էր ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին: Աներկբա է, որ Սարգսյանը ձեռնամուխ է եղել անվտանգության հայեցակարգի համալիր վերանայման, ինչի երկու սյուները կլինեն բանակի արդիականացման յոթամյա ծրագիրն ու ազգային անվտանգության ռազմավարության վերանայումը: Թե՛ արդեն իսկ փաստորեն ընդունված ծրագրի, թե՛ ազդարարված վերանայման անհրաժեշտության դեպքում պարզ չեն հիմնական վեկտորներն ու նորամուծությունները, շեշտադրումները: Անկասկած դրանց մի զգալի մասը ենթադրում է գաղտնիություն, սակայն, այդուհանդերձ, դեռ պարզ չէ, թե կոնցեպտուալ իմաստով ինչ է փոխվում Հայաստանի մոտեցումներում՝ բացի, այսպես ասած, ժամկետներից:
շարունակությունը՝ կայքում