Ողբերգական դեպք մետրոյում. երիտասարդ աղջկա գլուխը պոկվել է գնացքի հարվածից. տեսանյութ
ԱմենաընթերցվածՄոսկվայում կինը մահացել է Տագանսկ-Կրասնոպրեսնենսկ մետրոյի գծով անցնող գնացքի հարվածից: Մոսկվայի մետրոպոլիտենի ներքին գործերի վարչության ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյաեւը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Պուշկինսկայա» կայարանում ժամը 08:25-ին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Վկաների հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ աղջիկը գնացքին սպասելիս հատել է արգելափակիչ գիծը, առաջ կռացել եւ գլուխը հարվածել է ժամանող գնացքին: Դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն արձանագրել են կնոջ մահը: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը հրել է նրան պլատֆորմից, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինն ուղղակի հատել է պլատֆորմի արգելափակիչ գիծը եւ գլուխը հարվածել ժամանող գնացքին: