Facebook–ը նոր արգելք է սահմանել
Բաց մի թողեքFacebook–ը փոփոխություններ է արել գովազդի բովանդակության մեջ։ Ընկերությունն այսուհետև արգելում է բիթքոիններին և այլ կրիպտոարժույթներին, ICO–ին կամ բինարային օպցիոններին առնչվող բոլոր գովազդները։
Ընկերությունը հայտարարել է, որ իրենց նպատակն օգտատերերին ապակողմնորոշիչ և խաբուսիկ ֆինանսական ծառայություններից պաշտպանելն է։
Ընկերության նոր քաղաքականությանը հակասող գովազդները կարգելվեն նաև իրենց մյուս հարթակներում` Instagram-ում, Audience Network-ում: