«Սիրելիս, սա ի՞նչ է». կատուն կռվեցրել է զույգին՝ գողանալով հարևանի աղջկա ներքնազգեստը. լուսանկարներ
ԱշխարհՆոր Զելանդիայի բնակիչ Էդ Վիլյամսը անհարմար դրության մեջ է հայտնվել, երբ իր Մո անունով կատուն տուն է բերել հարևանուհու ներքնազգեստը,- հաղորդում է New Zealand Herald Focus թերթը: Կարծես դիտավորյալ, ուրիշի վարտիքը անկողնու վրա և կրծկալը մահճակալի հետևի մասում հայտնաբերել է տղամարդու ընկերուհին, ինչի հատճառով զույգը վիճել է:
Իր անմեղությունը Էդը կարողացել է ապացուցել, երբ հայտնաբերել է, որ իր կատուն հարևանների շորերն է գողանում:
«Եվ միայն երկու շաբաթ անց, երբ տեսանք, թե ինչպես է մեր կատուն փողոցն անցնում՝ շապիկը ատամներում պահած, մենք գիտակցեցինք, որ նա հարևանների շորերն է գողանում»,- պատմում է կատվի տերը: Նրա խոսքերով՝ մինչ այդ դեպքը նա չի էլ նկատել, որ Մոն գող է, քանի որ նա գողությունը միշտ գիշերներն էր արել: Ինչպես պարզվել է, շաբաթվա ընթացքում նա 30-40 իր է գողանում՝ կանացի և տղամարդու ներքնազգեստ, ինչպես նաև շապիկներ և գուլպաներ: Այժմ տղամարդը վերադարձնում է գողացված իրերը հարևաններին, ովքեր, նրա խոսքերով, ըմբռնումով են մոտենում իրավիճակին