Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով
ԱմենաընթերցվածSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում գլխի գագաթային շրջանի պատռված վերք, գանգուղեղային վնասվածք, սուբարախնոիդալ արնազեղում ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բժշկական բրիգադը հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 27-ամյա Սիփան Հակոբյանին: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության պահպանության բաժնի աշխատակիցները պարզել են, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղից մի հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Մանրամասներն՝ այստեղ