Հեղինե Բիշարյանին դատի կտան
Հասարակություն«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից Ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելուց հետո ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը երեկ ելույթ է ունեցել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով ու փաստացի արդարացրել Փելեշյանի արարքը՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով, թե իբր հոգևորականը 500 հոգու 10 հազարական դրամով ձայն է բաժանել և այդ պատճառով էլ արժանացել ծեծի:
Ռաֆայել Գրիգորյանը պատրաստվում է դատի տալ Հեղինե Բիշարյանին՝ իրեն հրապարակավ զրպարտելու համար: