Պիկեն քաղաքական սկանդալի մեջ է հայտնվել
ՍպորտԼա լիգան սկսել է ուսումնասիրել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեի խոսքերը:
30-ամյա ֆուտբոլիստը, ով օրերս է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, կարող է պատժվել Իսպանիայի թագավորական գավաթի առաջին խաղից հետո «Էսպանյոլի» մասին ասած խոսքերի համար: Պիկեն խաղից հետո նշել է, որ «Էսպանյոլը» թիմ է Կորնելյայից: Կորնելյան Բարսելոնայի մոտ գտնվող փոքրիկ քաղաք է, որն անմիջապես չի մտնում Բարսելոնայի կազմի մեջ: Այսպիսով, Պիկեն ընդգծել է, որ չի ընդունում մրցակցին՝ որպես կատալոնական ակումբ:
Պիկեն կարող է պատժվել ֆուտբոլի մասին քաղաքական ենթատեքստով խոսելու համար: Հիշեցնենք, որ Պիկեն կատալոնացի է և ակտիվորեն պայքարում է Կատալոնիայի անկախության համար, ինչը բնավ դուր չի գալիս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Լա լիգայի նախագահներին: