Հայերեն


«Եթե Սեֆիլյանի պես մեծությանն ամբաստանյալ ես կոչում, ուրեմն հարգալից եմ դիմում քեզ, աղջիկս».Պավլիկ Մանուկյանը` դատավորին

Հասարակություն

News.am |

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանն հարց ուղղեց Պավլիկ Մանուկյանին`2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի գործադրմամբ վնասներ պատճառելուն, իշխանությունը բռնի ուժով տապալելուն:

«Այդ ժամանակ իրականացված միտինգը թույլատրված է եղել քաղաքապետարանի կողմից: Մենք ինչպես թույլ կտայինք զանգվածային անկարգություններ, այս գործը շինծու է, մենք կռահել էինք, թե իշխանություններն ուր են տանում: Մեր ոչ մեկի բնակարանից ոչ մի բան չկարողացան գտնել, ինձ անկողնուց հանել բերել են, հետո բաց թողեցին: Կնոջս հետ քնել եմ, հանցա՞նք է դա…Այսօր իրենց արածներից գարշահոտություն է գալիս: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասաց` ոչ մի տարածք չենք կորցրել, հետո ասաց` 800 հեկտար, այդ ժամանակ ինչու հարգելի դատարան, չկանգնեցիք, ասացիք` դուք պետական դավաճան եք: Պետական դավաճանություն է գնում հիմա»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետեւ դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, Մանուկյանը հետաքրքրվեց` «Ձեզ ինչպես դիմեմ, սիրելիս», ինչին վերջինս արձագանքեց. «Դատարանին դիմում են՝ հարգելի դատարան»:

«Է հարգելի թողե՞լ եք, որ հարգելի ասեմ: Եթե Ժիրայր Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես անվանում դու, ես դատարան բառը քեզ չեմ ասի, ելնելով դրանից ես հարգալից եմ դիմում քեզ աղջիկս»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետեւ նա արցախյան պատերազմի մասին դրվագներ պատմեց`մատնանշելով Ժիրայր Սեֆիլյանի հերոսությունները. «Դուք այսօր մի հայրենասերի եք բերել... ինչի՞ մեջ եք այսօր մեղադրում այս մարդուն, ինչ եք անում, Աստված ձեզ չի ներելու… ձեր զավակների վահանն եք հանել, շապիկը եւ բերել, դրել ստեղ: Մարդակերությունը վերջացրիք, անցաք աստվածակերության, դուք քար եք նետում Արարատի վրա, ֆոկուսնիկ են սրանք, ախր ինչ բաներ են ասում: Շատ խորն է վերքը, պրիշչիկ չէ, որ սեղմեմ` դուրս գա: Էն ժամանակ ռուսները որ բռնում էին մեզ, մի արկղ արաղով ֆիդայինին թուքերի էին տալիս: Պատկերացրեց ռուսական խոզն ինչ թափով էր աշխատում: Հիմա իմ ոտքերին որ կրակեցին, ինձ պետք չէին դրանք, ձեզ էին պետք: Ես իմ ամբողջ ընտանիքը դրել եմ զոհասեղանին, էլ ինչ եք ուզում դնեմ, ասեք, դնեմ:…»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված