Գիտնականներն անվանել են քաշ գցելու ամենահեշտ ձևը
LifeՄայա կլինիկայի ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, ովքեր ավելի շատ են ոտքի վրա մնում, հակված են ավելի շուտ նիհարելու, քան նստակյաց կյանք վարողները, գրում է MedicalXpress կայքը: Գիտնականները վերլուծել են 46 ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մասնակցել է 1184 մարդ: Նրանց միջին տարիքը 33 տարեկանն է, իսկ միջին քաշը `65 կգ: Պարզվել է, որ կանգնած դիրքում մարդիկ այրվում են 0.15 կկալով ավելի ճարպ, քան նստած: Օրական վեց ժամ ոտքի վրա անցկացնող մարդիկ կորցնում են լրացուցիչ 54 կկալ: Այս ձևով, ըստ մասնագետների, չորս տարվա ընթացքում կարող եք կորցնել տասը կիլոգրամ քաշ: Հետազոտողներն ընդգծել են նաև, որ նստակյաց կյանք վարողների մոտ ավելի հաճախ է հանդիպում ճարպակալում, շաքարային դիաբետ և սրտանոթային խանգարումներ: