Ամռանն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել
ԱշխարհԼրագիր
2018 թ. ամռանը տեղի կունենա ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որից Վրաստանը շատ բան է սպասում:
Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելուց հետո Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ընդգծված առաջընթացը հիմքեր է տալիս ենթադրելու, որ վեհաժողովը հաջող է լինելու Վրաստանի համար:
«Դեռ Վարշավայի վեհաժողովին միանշանակ հայտարարվեց, որ Վրաստանն ունի գործնական բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, եւ մենք օգտագործում ենք դրանք», ասել է նա:
Մոսկվան մտահոգ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմական համագործակցության ընդլայնմամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Աբաշիձեի բանակցությունների արդյունքերով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Մոսկվայում գտնում են, որ Թբիլիսիի այդ կուրսը սպառնալիքի տակ է դնում երկկողմ հարաբերությունների նորմալացումը:
շարունակությունը՝ կայքում