«Նման պահվածքը մեծ մարդկանց ոչնչություն է դարձնում». Չավին կոշտ է արտահայտվել Նեյմարի մասին
Սպորտ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր հիասթափությունն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի պահվածքի վերաբերյալ` ֆրանսիական լիգայի Գավաթի` «Ռենի» հետ խաղում:
Բրազիլացին այդ խաղում դեղին քարտ է ստացել մրցակցի պաշտպան Ամարի Տրաորեի հետ պայքարում կանոնները խախտելու համար:
Ֆուտբոլիստն այնուհետև ձեռքը մեկնել է Տրաորեին, որպեսզի օգնի նրան բարձրանալ, բայց վերջին պահին ձեռքը ետ է քաշել և ժպտալով հեռացել մրցակցից.
«Ես չափազանց հիասթափված եմ Նեյմարից:Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նա կսովորի և կսկսի ավելի շատ հարգել մրցակիցներին: Մենք նրան դա չկարողացանք սովորեցնել «Բարսելոնայում», և , հնարավոր է, նրա հեռանալն ակումբից ամենալավ որոշումն էր բոլորի համար: Նման պահվածքը մեծագույն ֆուտբոլիստներին ոչնչություն է դարձնում»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Al-Arabia»-ն:
Հիշեցնենք` ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, թե պարզապես կատակել է: