Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին կոչ է անում հեռանա՞լ
ՔաղաքականությունԼրագիր |
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ համատեղ ընդլայնված նիստի, դրա արդյունքով արված եզրահանգումների մասին: ՀՅԴ հայտարարությունը արձանագրում է Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցման ընձեռած հնարավորությունները, մատնանշելով անելիք քայլերը:
ՀՅԴ հայտարարությունն այդ իմաստով գործնականում հեռանալու, այսինքն նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնի չգնալու առաջարկ է Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս, տրամաբանությունը, որ առկա է ՀՅԴ արձանագրումներում, չի թողնում այլ եզրակացության հիմք, որ այդ ամենն իրականություն դարձնելու առաջնային գրավականը այն է, որ Սերժ Սարգսյանը հեռանա դե յուրե իշխանությունից:
«Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված», հայտարարում է ՀՅԴ-ն, հետո մանրամասնելով՝ «Անշուշտ, աննախադեպ ծավալ և խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ»:
շարունակությունը՝ կայքում