Երջանկության հորմոնի առաջացման 5 բնական եղանակ
ՀասարակությունՁեզ առաջարկում ենք երջանկության հորմոնի առաջացման մի քանի բնական տարբերակ, որոնք կօգնեն Ձեզ ավելի թեթև դարձնել կյանքը:
• Զբաղվեք ֆիզիկական վարժություններով. վազեք, շատ քայլեք, պարեք: Այս ամենը կօգնի խուսափել դեպրեսիայից:
• Ավելի հաճախ եղեք արևի տակ: Արևի էներգիան կարգավորում է քնի ցիկլերը և նպաստում սերոտոնինի առաջացմանը:
• Ինչպես երկարատև ծիծաղը, այնպես էլ երկարատև լացը ավելացնում են երջանկության հորմոնները: Ուստի, եթե լացելու ցանկություն կա, մի խուսափեք դրանից:
• Դուք կարող եք «խաբել» ուղեղին. եթե անգամ տխուր եք, պետք է ժպտալ: Ուղեղը մեխանիկորեն կսկսի արտադրել երջանկության հորմոններ:
• Նոր բաներ սովորեք: Երբ հասնեք արդյունքի, մարտահրավերի հաղթահարման զգացողությունը Ձեզ ուրախություն կբերի: