Ինչ վտանգներ է պարունակում խռմփացնելը. գիտնականները նորություն ունեն
ՀասարակությունՔվինսլենդի համալսարանում Ուղեղի ինստիտուտի ավստրալացի գիտնականները պարզել են, որ ուժեղ խռմփոցը վնասակար է առողջության համար: Այն 3 անգամ մեծացնում է թուլամտության առաջացման ռիսկը և երկու անգամ՝ Ալցգեյմերի հիվանդության: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մասնագետները պարզել են, որ խռմփոցի դեպքում ուղեղին քիչ թթվածին է հասնում, ինչի հետևանքով բջիջներն աստիճանաբար մահանում են, դա հանգեցնում է տվյալ հիվանդություններին: