Գիտնականները զգուշացնում են սպասվող աղետի մասին
ԱմենաընթերցվածԳիտնականները հայտնել են սպասվող հնարավոր հեղաշրջման մասին Երկիր մոլորակի մագնիսական բևեռներում‚ ինչպես նաև դրան հաջորդող աղետների: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Daily Mail»-ին:
Գեոֆիզիկոս Դենիել Բեյքերը Կոլորադոյի համալսարանից իր վարկածը շարադրել է «Undark Magazine» ամսագրում: Նրա կարծիքով՝ վերջին 200 տարվա ընթացքում մոլորակի մագնիսական դաշտը թուլացել է 15 տոկոսով‚ ինչը կարող է գեոմագնիսական շրջման նշան լինել: Այս դեպքում Երկիր մոլորակի որոշ շրջաններ‚ նշում է գիտնականը‚ ամբողջովին անպիտան կդառնան կյանքի համար:
Բրիտանացի գեոֆիզիկոս Ռիչարդ Հոլմեն Լիվերպուլի համալսարանից հայտնել է‚ որ բևեռների հեղափոխումը կխթանի մասսայական խոտանների ողջ մոլորակի տարածքում: