Ինչից են սարսափում պաշտոնից հեռացողները Հայաստանում
Քաղաքականություն«Լրագիր»-ը գրում է․
Պաշտոնից հեռացող օդիոզ պաշտոնյաների պարագայում հանրությանը հետաքրքրող եւ շատ քննարկվող հարցերից մեկը լինում է այն, թե իրականում որքանով է տվյալ պաշտոնյան իշխանության մեջ դադարել լինել ազդեցիկ, հարց լուծող, հարցեր որոշող, որքանով էր պաշտոնանկությունը զուտ ձեւական, քարոզչական, հասարակական տրամադրությունների վրա ազդելուն միտված:
Այլ կերպ ասած, ինչքանով է պաշտոնյան իշխանությունից զրկվում դե ֆակտո` դե յուրե զրկվելու պարագայում: Օրինակ, ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, արդեն մի քանի տարի է, ինչ Էրեբունի համայնքի ղեկավար չէ, սակայն փաստացի շարունակում է լինել համայնքի ամենաազդեցիկ դեմքը, դե ֆակտո ղեկավարը:
Շարունակությունը՝ այստեղ