«Ստորագրիր պայմանագիրդ՝ մինչեւ կիմանաս ծնկահոդիդ վնասվածքի մանրամասները». Մոուրինյոն՝ Ֆելաինիին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է համոզել թիմի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ: Գործող պայմանագիրն ավարտվում է այս ամռանը: Ֆուտբոլիստն այժմ վնասվածք ունի: Մոուրինյոն խորհուրդ է տվել կնքել նոր պայմանագիր մինչեւ բժշկական շտաբի եզրակացությունը:
«Երեկ Ֆելաինիին ասացի. «Ստորագրիր պայմանագիրը եւ լռիր: Մի գնա մեծ ռիսկի: Ստորագրիր պայմանագիրդ մինչեւ կիմանաս ծնկահոդիդ վնասվածքի մանրամասները: Մարուանի մոտ խաչաձեւ կապանների կտրավծք չէ, բայց մենք ունենք նրա կարիքը: Մոտենում են «Սեւիլիայի» հետ Չեմպիոնների լիգայի փլյե-օֆֆի հանդիպումները: Ֆելաինին հավանաբար չի խաղա 3-5 շաբաթ: Շուտով կիմանանք: Նա մեզ համար շատ կարեւոր խաղացող է: Նա մեծ պրոֆեսիոնալ է, որն ամբողջովին տալիս է ուժերը թիմի հաղթանակի համար: Ես, ղեկավարությունը եւ ֆուտբոլիստը ունենք համագործակցությունը շարունակելու ցանկություն: Այդ է մեր նպատակը: Բայց չգիտեմ, ինչի կհասնենք»,- Մոուրինոյյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հնարավոր է՝ 30–ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ լինի վիրահատություն։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆելաինին մասնակցել է ընդամենը 16 հանդիպման։ Աշնանը վնասվածքի պատճառով նա տեւական ժամանակ չէր խաղում։