Սերժ Սարգսյանի պատմական որոշումը
ՔաղաքականությունԼրագիր |
Ուղիղ 20 տարի առաջ՝ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարականի տեքստն ընթերցեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, թե «հայտնի ուժերի» պահանջով ներկայացնում է հրաժարական: Տեր-Պետրոսյանը հայտարարեց նաեւ «պատերազմի» կուսակցության հաղթանակի եւ «խաղաղության» կուսակցության պարտության մասին:
1998-ի փետրվարի 3-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ մտավ առայժմ որպես բացառիկ իրադարձություն: Այդ պատմության քառորդ դարի ընթացքում գործնականում հանրային մեծամասնության քվե չի ունեցել երեք նախագահներից որեւէ մեկը, նախագահի հրաժարականի պահանջները՝ տարբեր ուժգնությամբ, հնչել են միշտ, բայց նախագահի հրաժարական եղել է մեկ անգամ՝ 1998-ի փետրվարի 3-ին: Ընդ որում, այդ բացառիկ դեպքում էլ հրաժարականը եղել է ոչ թե հանրային պահանջով, այլ «հայտնի ուժերի»:
Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառների, շարժառիթների, քաղաքական տողատակերի, ընդհուպ աշխարհքաղաքական երանգների, դրանում ներիշխանական հարաբերությունների, Արցախի խնդրի եւ այլ գործոնների մասին խոսվել է բավականաչափ, թերեւս չկա կրկնության կարիք: Առավել եւս, որ ներկայում Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է եւ բոլորովին այլ խնդիրներ ու հանգամանքներ:
շարունակությունը՝ կայքում