Հայերեն

Դիանա Գրիգորյանին վիրահատել են. նա չի կարող ինքնուրույն քայլել

Life

Մոտ 1 տարի առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը կոտրել է ոտքը և նրան վիրահատել են։ Tert.am Life–ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Դիանան երկրորդ անգամ է վիրահատության ենթարկվել։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է նա հիմա զգում իրեն։

 

«Արդեն լավ եմ։ Այս վիրահատությունը պարտադիր էր, առաջին վիրահատության ժամանակ տեղադրված երկաթները պիտի հանվեին։ Երեկ լրացավ վիրահատության 2 շաբաթը, կարերը հեռացրին։ Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անդամներն իմ փրկիչներն են։ Շատ ուշադիր են ու հոգատար»,– ասաց Դիանան ու հավելեց, որ առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլի։

 

«Դեռևս վտանգ կա։ Քանի դեռ ոսկորս ամրացված էր երկաթներով, վտանգն այդքան մեծ չէր, իսկ հիմա ոսկորս հենարան չունի, ադապտացիոն փուլ է։ Ասում են` մոտ 2 ամիս պետք է ձեռնափայտով լինեմ։ Ես մի փոքր չարաճճիություն եմ անում, կարողանում եմ առանց ձեռնափայտի քայլել, սակայն երեկ բժիշկները վախեցրին ինձ ու ասացին, որ գոնե մեկ ամիս պետք է ձեռնափայտ օգտագործեմ»,– պատմեց նա։

 

 

 

Դիանան նշեց, որ այս անգամ ևս իր դերասանական անձնակազմի ներկա ու նախկին անդամներն անընդհատ կողքին էին. «Այս անգամ ևս աչքերս բացեցի, հիվանդասենյակում տեսա նույն մարդկանց` Ժաննա Բուտուլյանին, Անուշկա Մարգարյանին»։

 

Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք նոր սերիալի` «Նռան հատիկի» անձնակազմի հետ հասցրել է նույնքան մտերմանալ, որքան նախորդ սերիալի անձնակազմի հետ։ «Ավելի շատ իմ հին անձնակազմի անդամներն էին ներկա, այն մարդիկ, որոնց հետ աշխատել եմ` Ագնեսան, Ջուլիետան, Արան։ Այս սերիալի երիտասարդ դերասանների հետ դեռևս այդ տեսակ մտերմություն չկա։ Երեխաները նույնիսկ չգիտեին, որ պետք է վիրահատեն ինձ։ Սակայն նրանք էլ շատ հոգատար են։ Հայկ Չոմոյանը, Ռոզա Ֆիլբերգը, Արսեն Լևոնյանը նեղացել էին անձնակազմից, որ իրենց չեն ասել։ Երբ իմացան, եկան մեր տուն, պարբերաբար կողքիս են։ Թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական անձնակազմս պարբերաբար մեր տանն են։ Նկարահանումներից հետո մեկ էլ տեսնում եմ` խենթերս եկան մեր տուն։ Թույլ չեն տալիս, որ տնային ռեժիմից ձանձրանամ»,– ասաց նա։

 

Պրոդյուսերը նշեց, որ այս ընթացքում չի դադարել աշխատել։ Աշխատանքային ժողովները տեղափոխվել են իրենց տուն, ինտենսիվ մասնակցում է նկարահանման աշխատանքներին։ Երկուշաբթի օրվանից Դիանան կվերադառնա աշխատանքային նախկին գրաֆիկին. «Շուտով նոր երգ ենք ներկայացնելու, երգի բառերն եմ գրում։ Բացի այդ, կրկին ներկայանալու եմ հաղորդմամբ»։

 

 

 

Դիանան ի սկզբանե հեռուստատեսություն եկավ` իբրև հաղորդավարուհի։ Թեև տևական ժամանակ է` նա ղեկավարում է սերիալային նախագծեր, պարբերաբար, վերադառնում է հաղորդավարական աշխատանքին։

 

«Միշտ ինքս եմ արել իմ նախագծերը։ Երբևէ չեմ վարել հաղորդում, որտեղ հանդես եմ եկել զուտ որպես հաղորդավարուհի։ Միշտ հեղինակել եմ նախագծեր, եղել եմ և՛ հաղորդավարը, և՛ պրոդյուսերը, և՛ սցենարիստը, և՛ կազմակերպիչը։ Երբ սկսեցինք սերիալներ անել, նույն կերպ էր` ղեկավարում եմ նախագծերը, հետո ստանձնում մնացյալ հաստիքները։) Այժմ էլ հեռուստադիտողին մեծ անակնկալ է սպասվում։ Հայի սրտին հարիր հետաքրքիր հաղորդում ենք անելու»,– ասաց Դիանան։

 

Նա վստահ է, որ զուգահեռ 2 նախագիծ իրականացնելը խնդրահարույց չի լինի։ «Եթե լիներ երկրորդ սերիալ, միանշանակ, կտուժեր, որովհետև սերիալը բարդագույն աշխատանք է։ Շաբաթը 5 օր 38–40 րոպե տևողությամբ ֆիլմ եթեր տալը բարդ է։ Յուրաքանչյուր օր սցենարիստիս` Թամարայիս հետ 30 էջ գրում ենք, մտածում այնպես անել, որ հետաքրքիր լինի, հեռուստադիտողը գամվի էկրանին, վարկանշային աղյուսակում առաջինը լինի։ Իմ գործընկերներն էլ` մյուս սերիալների ղեկավարները, շատ հետաքրքիր ու լավ աշխատանք են անում։ Առողջ մրցակցություն կա, ինչի համար շատ ուրախ եմ»,– ասաց Դիանան ու վստահություն հայտնեց, որ հաղորդման և սերիալի աշխատանքները միմյանց չեն խանգարի։

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված