Ում է «Տոտենհեմը» պատրաստվում վաճառել Հարի Քեյնին
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին չի խոչընդոտի թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալը»: Անգլիական ակումբի ղեկավարությունն ընդունել է Արքայական ակումբի արած 200 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նախքան այս, «Տոտենհեմը» Հարի Քեյնի տրանսֆերի համար պահանջում էր 226 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա այս ամռանը:
«Տոտենհեմը» նաեւ պահանջել է ֆուտբոլիստի հետ չվարել առանձին բանակցություններ: Ուելսցի Գարեթ Բեյլի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի տրանսֆերների ժամանակ «Ռեալը» «Տոտենհեմի» հետ պայմանավորվելուց առաջ բանակցել էր ֆուտբոլիստների հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը 31 խաղում խփել է 30 գոլ: