Լուսինե Բադալյանը դարձավ 38 տարեկան. ինչպես է անցել հաղորդավարուհու ծնունդը
LifeԼուսինե Բադալյանը դարձել է 38 տարեկան: Հաճելի պահերով լի օրվա մասին հաղորդավարուհին պատմել է BRAVO.am-ին` խոստովանելով, որ մեծանալուց չի վախենում:
«Դեռ մանկուց ամեն տարի տարեդարձիս օրն անակնկալների պակաս չեմ ունենում: Այս անգամ էլ բացառույթուն չէր. կեսգիշերին ընկերուհիներս հրավիրեցին ակումբ` երաժշտություն լսելու, որտեղ, պարզվեց, ամուսինս անակնկալ էր պատրաստել ինձ համար` տորթ, ծաղիկներ, հրավառություն… Առավոտվանից էլ անակնկալների շարանը շարունակվեց: Նկարահանման տաղավար «Կենտրոն»-ի գործընկերներս էին ինձ հյուր եկել, երկու թիմով մի լավ սեղան գցեցինք եւ ուրախացանք: Ռադիոյում էլ, ինչպես վստահ էի, հաճելի անակնկալ մատուցեցին: Շատ ուրախ ու հագեցած օր եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ բոլոր հարազատներիս ու ընկերներիս»,-պատմել է հոբելյարը՝ հավելելով, որ որդիները հատուկ իր ծննդյան օրվա համար գումար են հավաքել եւ հրավիրել միասին գնումներ կատարելու:
մանրամասն՝ կայքում