Կարապետյանի առաջին պարտությունը Հայաստանում
ՍպորտԼրագիր |
Երեւանում տեղի է ունեցել ֆուտբոլային ընկերական հանդիպում առաջին խմբի առաջնությանը մասնակցող թիմերի միջեւ՝ Վանաձորի «Լոռին» հանդիպել է Երեւանի «Արարատ Մոսկվային» եւ ընկերական այդ խաղում հաղթել է 2:0 հաշվով: «Լոռին» առաջին խմբի առաջատարն է:
Ընկերական այդ հանդիպումը փաստացի դարձավ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջին պարտությունը Հայաստանի ֆուտբոլային կյանքում: Բանն այն է, որ Երեւանի «Արարատ Մոսկվա» ակումբը պատկանում է նրան: Կարապետյանը ձեռք է բերել «Ավան Ակադեմիա» անունով ակումբը եւ այն վերանվանել «Արարատ Մոսկվա»: Ակումբը համենայն դեպս ներկայում կրում է այդ անունն ու դրանով մասնակցելու է Հայաստանի առաջնությանը, եւ հաջողության դեպքում կհայտնվի բարձրագույն խմբում, իսկ այնտեղ հաջողության հասնելու դեպքում էլ Հայաստանը կներկայացնի Եվրագավաթներում:
շարունակությունը՝ կայքում