«Այս ամենն անհանգստացնում է ինձ». Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Լեւանտեի» հետ ոչ ոքին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում:
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը՝ հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում մենք պետք է պահպանեինք առավելությունը գոլից հետո, սակայն չարեցինք դա եւ կորցրինք 2 միավոր: Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատենք, այս ամենն անհանգստացնում է ինձ: Մրցակիցն ունեցավ 4 գոլային պահ եւ խփեց 2 գոլ:
Միշտ կասեմ, որ Պրիմերայում դեռ ոչինչ որոշված չէ: Դեռ կվիճարկվեն շատ միավորներ: Պետք է տանեինք երրորդ հաղթանակն անընդմեջ, սակայն դա տեղի չունեցավ: Այս խաղը կորակեի սարսափելի»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղի 81-րդ րոպեին «Ռեալն» առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն գրանցվել էր 2:2 հաշիվը: Արքայական ակումբը 39 միավորով չորրորդ տեղում է եւ 18 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»: