Հաշվեհարդա՞ր թե՞. մանրամասներ պատգամավորի փեսայի առեղծվածային մահվան դեպքից
Բաց մի թողեքՀունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների այն շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Հիշեցնենք, որ դեպքից հետո քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց. դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել: Ու հիմա կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում` պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը: Ասել է, թե դատաբժշկի գնահատականը, որ Գոռ Առաքելյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, ցույց է տալիս մեկ բան, որ Գոռ Առաքելյանին չէին կարող սպանած լինել՝ բռնություն գործադրելով: Այդ վարկածը հերքված է:
շարունակությունը՝ կայքում