Հայերեն


«Ընկերուհուս բան ես ասել». տղաներն անցորդին տարել են Կոմայգի ու թալանել

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գագիկ Հ.-ի ու Հովակիմ Պ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հովակիմը անչափահաս էր, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, դատական նիստին նա ներկայացել էր օրինական ներկայացուցչի ու իր շահերի պաշտպանի հետ:

Գագիկ Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Գագիկը դատական նիստին ներկայացել էր բարձր տրամադրությամբ, որը պահպանեց ամբողջ նիստի ընթացքում:

Երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կողոպուտ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ կողոպուտը կատարվել է «Անգլիական» այգում՝ Կոմայգում, բայց այդ այգու որոշակի համբավի հետ կապված չէ, ուղղակի Գագիկը տուժող Հովիկ Թ.-ին «բռնացրել է» Խորենացու փողոցում, իսկ շրջակայքի ամենահարմար տեղը՝ կեսգիշերին կողոպուտ կատարելու համար, համարել է սակավամարդ այգին և տուժողին տարել է այնտեղ…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 3-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գագիկը, Հովակիմն ու նրանց ընկեր Յուրան քաղաքի կենտրոնում զբոսնելու ժամանակ նկատել են ուսապարկով անցնող Հովիկ Թ.-ին:

Գագիկը Խորենացու փողոցում մոտեցել է Հովիկին ու ասել է կողոպուտների՝ «դասական» դարձած նախադասությունը՝ դու իմ ընկերուհուն մոտեցել ու բան ես ասել, ընկերուհիս ա ասել:

Անծանոթը սկսել է ժխտել, ասել է, թե ինքը ոչ մի աղջկա չի մոտեցել: Իսկ Գագիկն ասել է, թե հնարավորություն կա, որ անմիջապես հանդիպեն ընկերուհուն, ու նա կասի՝ ա՞յդ տղամարդն է իրեն «մոտեցել ու բան ասել»:

Քանի որ անծանոթը համոզված է եղել, որ ոչ մի աղջկա չի նեղացրել, բացի այդ՝ Գագիկը մենակ չէր, նրանք երեքով էին, անծանոթը գնացել է Գագիկի հետ: Վերջինս քայլերն ուղղել է դեպի Կոմայգի: Անցած տարի հունվարին բավական ձյուն էր եկել, այգին ձնառատ ու մութ էր: Եվ, իհարկե, այնտեղ ոչ մի ընկերուհի չկար:

Հովիկ Թ.-ն ասել է, թե շտապում է ու չի կարող սպասել: Այդ պահին Գագիկը հարվածել է նրա ոտքին: Հովիկ Թ.-ն վայր է ընկել: Գագիկն ու Հովակիմը, ըստ տուժողի ներկայացրածի, իրեն հարվածել են, Գագիկը փակել է իր բերանը, նրանք իր հոգուստի գրպանները ստուգել ու հափշտակել են դրամապանակը՝ 60 հազար դրամով, 30 կանադական դոլարով, վերցրել են նաև էլեկտրոնային կրիչը, ականջակալները, «Այֆոն» բջջային հեռախոսը՝ իրեն պատճառելով ընդհանուրը՝ 229 հազար 168 դրամի գույքային վնաս:

Գագիկն ու Հովակիմը, ըստ մեղադրանքի, փորձել են հափշտակել նաև տուժողի ուսապարկը, որի մեջ եղել է դյուրակիր համակարգիչ, սակայն տուժողը ուսապարկը կարողացել է պինդ պահել ու չհանձնել կողոպտիչներին: Նա գոռացել է, Գագիկը հրահանգել է՝ փախանք: Եվ տղաները վազելով դուրս են եկել այգուց, նստել են պատահական տաքսի, հեռացել են դեպքի վայրից:

Գագիկի ու Հովակիմի հետ դեպքի վայրում էր նաև նրանց երրորդ ընկեր Յուրա Ա.-ն, ով դեպքի պահին 17 տարեկան էր: Նա տուժողին չի մոտեցել, չի հարվածել, նրանից ոչինչ չի վերցրել, այդ պատճառով քրեական գործով նա ստացել է վկայի կարգավիճակ:

Դատարանը այս նիստում հարցաքննեց հենց Յուրա Ա.-ին, ով արդեն չափահաս է, ծառայում է բանակում, ներկայացել էր զինվորական հագուստով: Նախորդ նիստին Յուրան, վախենալով հարցաքննությունից, հայտարարել էր, թե ցանկանում է ներկայանալ փաստաբանի հետ:

Այս նիստին, սակայն, ներկայացել էր առանց փաստաբանի ու ասաց, թե «թյուրիմացություն է եղել», ինքը իրավիճակը ճիշտ չի գնահատել, հետո է հասկացել, որ իրեն դատարանում հարցաքննվելու համար փաստաբանի ներկայություն պետք չէ:

Յուրան միաժամանակ ասաց, թե երկար ժամանակ է անցել, ինքը մոռացել է շատ բան:

Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ ինքը առավել մտերիմ է եղել Գագիկի հետ, իսկ Հովակիմի հետ ավելի ուշ է ծանոթացել:

Գիտի, որ Գագիկը չափահաս է, ապրել է վարձով՝ Նորքի յոթերորդ զանգվածում:

Դեպքի օրը իրեն զանգել է Գագիկը, ասել է՝ քաղաքում է՝ «Անգլիական» այգում, կարող են հանդիպել:

Վկան այգին անվանում էր «Անգլիական», նա ոչ մի անգամ չօգտագործեց «Կոմայգի» անվանումը:

Վկան ասաց, որ ժամը 23-ի սահմաններում հասել է այգու մոտ, գլխավոր մուտքից մտել է այգի, հասել է այնտեղ, որտեղ Գագիկն էր: Տեսել է, որ մեկը ընկած կամ կիսաչոքած է ձյուների մեջ ու գոռում է՝ կայնի, կայնի: Իսկ Գագիկը պատրաստվում էր փախչել:

Ինքը չի իմացել՝ ինչ է կատարվել մինչև իր տեղ հասնելը, բայց ենթադրել է, որ մի բան «էն չի»: Հովակիմին այդ վայրում չի տեսել: Հետո է նրան նկատել՝ այդ վայրից մոտ 50 մետր հեռու, հասկացել է, որ Հովակիմը «տուալետի խնդիր ունի»:

Քանի որ Գագիկը փախել է՝ ընկած մարդու գոռալու պատճառով, ինքն էլ է վազել Գագիկի հետ: Այդ վազքի ընթացքում տեսել է «տուալետի խնդիրներով զբաղված» Հովակիմին, հետո նրան չի տեսել:

Այգուց դուրս գալով՝ Գագիկն ասել է, որ տուժողից բան է վերցրել, ապա իրենք տարբեր տաքսիներ են նստել, Գագիկն ասել է՝ կհանդիպենք կայարանում: Հանդիպել են կայարանի մոտ, այնտեղից ինքը մեկնել է Չարենցավան, իսկ թե ուր է գնացել Գագիկը՝ չգիտի:

Վկան նշեց, որ տուժողից վերցրած ոչ մի բան Գագիկն իրեն չի տվել: Ինքը ոչինչ չի վերցրել:

Հարցերի ընթացքում հանկարծ Յուրան հիշեց, որ ինքը պարտք է ունեցել՝ 80 հազար դրամ: Մի մարդուց պարտք էր վերցրել՝ ընկերուհու ծննդյան օրվա նվեր գնելու համար: Ինքը խոսակցության մեջ Գագիկին ասել էր, որ պարտք ունի, չի կարողանում մարել: Ահա այգում կատարված դեպքից հետո Գագիկն իրեն ասել է, թե իր պարտքը մարել է՝ այդ խնդիրը լուծված է: Բայց ինքը Գագիկին չէր խնդրել, որ այդ ճանապարհով գումար հայթայթի կամ իր պարտքը մարի: Ինքը պարտատիրոջից իմացել է, որ Գագիկը, իրոք, մարել է իր պարտքը…

Դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ դեպքը ներկայացված էր այլ կերպ:

Ըստ այդ ցուցմունքների՝ դեպքի օրը Յուրան, Գագիկն ու Հովակիմը ուշ ժամին զբոսնել են քաղաքում: Յուրան ու Հովակիմը զրուցում էին, երբ նկատել են, որ Գագիկը խոսում է մի անծանոթի հետ: Միաժամանակ Գագիկը գլխի «ժեստով» հասկացրել է, որ ընկերները գնան իր հետևից: Նա անծանոթի հետ խոսելով՝ քայլել է դեպի «Անգլիական» այգի:

Ըստ Յուրայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը ճանապարհին լսել է՝ ինչպես է Գագիկը անծանոթին ասում, որ նա մոտեցել ու բան է ասել ընկերուհուն, իսկ անծանոթը, ում ձեռքին ուսապարկ կար, պնդում էր, թե ոչ մի աղջկա չի մոտեցել:

Երբ մտել են այգի, անծանոթն ասել է, թե չի կարող սպասել, շտապում է, պետք է գնա:

Այդ ժամանակ, ըստ վկայի, Գագիկը հարվածել է տուժողի ոտքին, նա ընկել է: Ինքը կատարվածից հանկարծակիի է եկել, վախեցել ու հեռու է քաշվել: Տուժողին մոտեցե՞լ, թե՞ չի մոտեցել Հովակիմը՝ չի կարող ասել, ինքը հիմնականում նկատել է Գագիկի գործողությունները:

Գագիկը կռացել է տուժողի վրա, նրա հագուստի գրպաններից ինչ-որ բաներ է վերցրել: Հետո գոռացել է՝ փախանք:

Իրենք վազելով հեռացել են այգուց, երեքով նստել են տաքսի: Ինքն իջել է կայարանի մոտ, որ մեկնի Չարենցավան: Իսկ թե ուր են գնացել Գագիկն ու Հովակիմը, չգիտի:

Մի քանի օր հետո Գագիկն ասել է, թե մարել է իր 40 հազար դրամ պարտքը՝ նախաքննական ցուցմունքում Յուրան ասել էր, թե ընկերուհու ծննդյան օրվա նվերի համար պարտք էր վերցրել 40 հազար դրամ: Նա իր ցուցմունքում, ինչպես նաև առերես հարցաքննությունների ժամանակ պնդել էր սկզբնական ցուցմունքը, ինչպես նաև պնդել էր, թե Գագիկին ասել էր, որ պարտք ունի, բայց նրա հետ չէր պայմանավորվել այդ ճանապարհով գումար ձեռք գցելու մասին: Կատարվածը իր համար եղել է անսպասելի…

Վկա Յուրա Ա.-ն նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ասաց, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ են, իրեն չեն ստիպել, որ նման ցուցմունք տա, ուղղակի ինքը հարցաքննությունների ժամանակ «սթերսի մեջ էր», «հուշտ էր լինում», սակայն տվել է ճշմարտացի ցուցմունքներ, իսկ դատարանում այլ բաներ է ասել, որովհետև ոչինչ այլևս չի հիշում՝ ինքը չի կենտրոնացել, որ այդ դեպքը մտապահի…

Վկա Յուրա Ա.-ի հարցաքննությունը համարվեց ավարտված:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված