14-ամյա ֆուտբոլիստ է մահացել խաղի ժամանակ
ՍպորտԻսպանիայի 13-14 տարեկանների առաջնությունում հանդես եկող «Ալսիրա» թիմի 14-ամյա ֆուտբոլիստ Նաչո Բարբերան մահացել է հանդիպման ընթացքում։ Նա կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Բարբերան անհապաղ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Մահվան պատճառը սրտի կանգն է։ Մինչ ողբերգությունը տղան չի ունեցել սրտի խնդիրներ։